Իրանի նախագահի՝ այսօր նախատեսված այցը Թուրքիա հետաձգվել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հետաձգել է հունվարի 4-ին ծրագրված այցը Թուրքիա՝ կապված չորեքշաբթի Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է զոհվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում առաջնորդները պայմանավորվել են հետաձգել Իրանի նախագահի այցը։
Ռաիսիի այցը Թուրքիա նախատեսված էր այսօր՝ հունվարի 4-ին։
Ինչպես հաղորդում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, Էրդողանը Ռաիսիին իր ցավակցություններն է փոխանցել Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Թուրքիա ավելի ուշ ժամկետի տեղափոխելու մասին», - հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
Ավելի վաղ IRNA գործակալությունը, հղում անելով Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդիին, հայտնել էր, որ Ռաիսիի այցը Թուրքիա կհետաձգվի Քերմանում տեղի ունեցածի պատճառով։