Իսրայելն ու «Հըզբոլլահը», ավելի քան երբևէ, մոտ են լայնամասշտաբ պատերազմի. Bild
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Իսրայելն ու «Հըզբոլլահը», ավելի քան երբևէ, մոտ են լայնամասշտաբ պատերազմի՝ Բեյրութի մերձակայքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա երեկ տեղի ունեցած հարձակումից հետո, կարծում են փորձագետները, որոնց կարծիքը մեջբերում է Bild-ը։
Մասնավորապես, հնարավոր պատերազմի մասին խոսում է ռազմական փորձագետ Մայքլ Հորովիցը Le Beck International վերլուծական կենտրոնից։
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Էմիլ Հոկաեմը գրում է, որ «առաջիկայում մեզ սպասվում են դժվար և սարսափելի ժամանակներ»։
«Հաշվի առնելով Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունների ծանրությունը՝ որևէ մեկը հավատո՞ւմ է, որ ավելի խոշոր, ավելի ուժեղ և մարտերում փորձի ենթարկված կազմակերպության դեմ գործողությունը, ինչպիսին «Հըզբոլլահն» է, որն ունի ավելի կատարելագործված զինանոց և իրական ռազմավարական պատրաստվածություն, հեշտ կլինի»,- հարց է հղում Հոկաեմը:
«Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան արդեն հայտարարել է, որ «այդ հանցագործությունը երբեք չի մնա անպատասխան և անպատիժ»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել է ծրագրված այցը Իսրայել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Նշենք, որ նախօրեին Լիբանանի մայրաքաղաքի մոտ իսրայելական դրոնի հարվածի հետևանքով սպանվել էին ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ-Արուրին և այլ հրամանատարներ։