Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի Աղետների կառավարման գործակալությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Գյոքսունի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16։37-ին։Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 11,46 կմ խորության վրա։