Ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմվի ակումբների հետ քննարկման արդյունքում. Դենիս Ջորկաեֆ

«Սյունիք» ֆուտբոլային ակումբի կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված Դենիս Ջորկաեֆը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Դեկտեմբերի 2-ից մեր թիմի հետ միասին սկսում ենք այցերի շարք՝ հանդիպելու Հայաստանի ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներին։


Մեր նպատակն է տեղում ծանոթանալ ակումբների առջև ծառացած խնդիրներին, հասկանալ նրանց կարիքներն ու առաջնահերթությունները, լսել առաջարկներն ու միասին քննարկել հնարավոր լուծումները։


Համոզված եմ, որ հայկական ֆուտբոլի զարգացման արդյունավետ և իրատեսական ծրագիր կարող ենք ձևավորել միայն ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ անմիջական երկխոսության և համագործակցության միջոցով։