Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը կոչ է արել Իրաքի իշխանություններին զգոն լինել սահմանային անցակետերի փակման հարցում՝ չդառնալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության գործիքը։
Նրա հայտարարությունը հաջորդել է Իրաքի սահմանապահ ուժերի հրամանին՝ փակել Սիրիայի և Իրանի հետ սահմանին գտնվող երկու անցակետերը։ Բաղդադը որոշումը կապել է նավթի մաքսանենգության դեմ պայքարի հետ։
Մոխբերի խոսքով՝ Իրաքը պետք է հաշվի առնի Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և թույլ չտա, որ սահմանային քաղաքականությունը ծառայի արտաքին ուժերի շահերին։