Ոչինչ չունենք Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի դեմ, ընդհակառակը՝ նրան շատ ջերմ ենք վերաբերվում, բայց միայն որպես ֆուտբոլիստի։ Այս մասին գրում է bagramyan26-ը:
Սակայն հիմա Ղազարյանը ցանկանում է դառնալ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, և այստեղ մենք տեսնում ենք մեծ խնդիր,
որը չի կարելի թույլ տալ։
Ղազարյանը ակտիվորեն մասնակցել է Կալուգացի Սամոյի
նախընտրական քարոզարշավին, նրա քաղաքական թիմի ակտիվ անդամ է, իր հնարավորության
սահմաններում առաջ է մղել չկայացած «սեքսի
նախարարին» և մեր հասարակության մեծ մասի, այդ թվում՝ երկրպագուների ու
ֆուտբոլիստների կողմից ընկալվում է որպես մերձքաղաքական գործիչ։
Գևորգ Ղազարյանը կարող է լինել արդյունավետ
մարզիչ մեկ կոնկրետ թիմի համար, օրինակ՝ Կալուգացի Սամվելին պատկանող թիմի, բայց
հայկական ֆուտբոլը պատկանում է ոչ թե Սամվել Կարապետյանին, այլ մեզ բոլորիս՝ մեր
տարբեր քաղաքական հայացքներով, Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ մեր տարբեր
տեսլականներով, և Գևորգ Ղազարյանի հայտնվելը ՀՖՖ նախագահի պաշտոնում ուղղակի չի
կարող չհանգեցնել ֆուտբոլի քաղաքականացման, կոնֆլիկտների և վնաս կպատճառի մեր
ֆուտբոլին, որն անկողմնակալ վիճակում է։
Կոչ ենք անում Գևորգ Ղազարյանին հանուն մեր
ֆուտբոլի, որը, վստահ ենք, նա սիրում է, հրաժարվել այդ մտքից, ավելի ճիշտ՝ մերժել
նրանց, ովքեր նրան օգտագործելով՝ ցանկանում են քաղաքականացնել հայկական ֆուտբոլը՝ բավարարելու
համար իրենց անձնական, մորթապաշտական շահերը։