Ուկրաինական դրոնները գրոհել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը և Լենինգրադի ու Տուլայի մարզերը

Ուկրաինական դրոնները գրոհել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը և Լենինգրադի ու Տուլայի մարզերը:


Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում ուկրաինական դրոնների գրոհի հետևանքով տուժել է երեք մարդ, հայտնել է տարածաշրջանային օպերշտաբը: Բեկորների ընկնելու պատճառով կոտրվել են բազմաբնակարան շենքի պատուհանները, հրդեհ է սկսվել երկու մասնավոր տներում։


Լենինգրադի մարզում դրոնների հարձակման ժամանակ փակվել է Լադոգայի կամուրջը: Նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտարարել է, որ կամրջից գործել են «շարժական հրշեջ խմբեր»: Դրոզդենկոյի խոսքով՝ գիշերը Լենինգրադի մարզում խոցվել է 45 անօդաչու:


Սանկտ Պետերբուրգի բնակիչները, գրում է «Բումագա»-ն, հայտնել են քաղաքի տարբեր շրջաններում պայթյունների մասին: Պուլկովո օդանավակայանը չվերթներ չի ընդունել և չի ուղարկել:


Տուլայի մարզում, Astra-ի և ուկրաինական մոնիթորինգային Telegram Exilenova+ ալիքի տվյալներով, պայթյուններ են տեղի ունեցել Եֆրեմով քաղաքի Եֆրեմովի սինթետիկ կաուչուկի գործարանի մոտակայքում: