«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
Փաստորեն, չլիներ Արցաքանցյանի նշանակումը, շատերը չէին իմանա, որ Մերգելյան ինստիտուտը՝ Հայաստանի գիտական հպարտությունը, Խորհրդային Միության կարևորագույն նորարարական կենտրոններից մեկը, Քոչարյանի թեթև ձեռքով դեռևս 2002 թվականին «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքով հանձնվել էր Ռուսաստանին։
Հետագայում Քոչարյանը այդ նույն ընկերության` ռուսական «ԱՖԿ Սիստեմա»_ի տնօրենների խորհրդի անդամ էր 12 տարի, իսկ հետո ու մինչ օրս նաև ընկերության բաժնետեր է։
Իսկ ինչո՞ւ Արզաքանցյան.
Պատասխանը շատ պարզ է` որքան քիչ մասնագիտական կարողություն ունենա տնօրենը, այնքան ավելի հեշտ է դրսից կառավարել ու առանց պատշաճ վերահսկողության գործարքներ կնքել, հատկապես, որ «Սիտրոնիքս» ընկերությունը (Սիստեմային պատկանող ընկերություն) գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո, մնացյալը կարծում եմ կարող եք ենթադրել։
Իսկ այս առումով, առանձնահատուկ ուզում եմ ՀՀ իրավասու մարմինների առանձնահատուկ ուշադրությունը հրավիրել, որպեսզի սույն ընկերությունը որեւէ կերպ չվնասի ՀՀ_ի վարկը, եւ բացառվի Հայաստանի տարածքում պատժամիջոցների շրջանցման հնարավոր մեխանիզմների կիրառումը։
Հ.Գ.մարդ հիվանդ չլիներ երկար_բարակ հիշեցներ գույք_պարտքի հանցավոր գործարքները, կարծես մոռացված է