ԵՄ-ն սառեցրել է ռուսական և բելառուսական 28 մլրդ եվրոյի ակտիվներ
ԵՄ անդամ պետություններն արդեն սառեցրել են ռուս և բելառուս օլիգարխների և ընկերությունների մոտ 28 միլիարդ եվրոյի մասնավոր ակտիվները։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Եվրահանձնաժողովի աղբյուրը։

Բրյուսելը պատրաստվում է այդ գումարն օգտագործել ուկրաինական ուղղությամբ։ Եվրահանձնաժողովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ն միասնական է մնում Կիևին աջակցելու հարցում։

Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ն առաջարկել է ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու տարբերակներ։ Financial Times թերթը պարզաբանել է, որ ամերիկյան իշխանությունները հրապարակայնորեն չեն աջակցել ռուսական ակտիվների բռնագրավմանը, սակայն հիմնավորել են մասնավոր կարգով նման միջոցի կիրառման հնարավորությունը։