Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել: Yeni Şafak պարբերականի տեղեկություններով՝ Մարմարա ծովում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չինարջիք քաղաքի ափից 8 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 11-14 կմ խորության վրա։

Երկրաշարժը զգացվել է Ստամբուլի որոշ շրջաններում։ Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։