ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրք անհատների ու կազմակերպությունների նկատմամբ
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել հարյուրավոր անհատների և կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ Չինաստանից, Թուրքիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից, որոնք օգնել են Ռուսաստանին շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները։

Նշյալ անհատներն ու կազմակերպություններն առնչություն ունեին էներգետիկ ոլորտի, բանկերի և հանքարդյունաբերության հետ։


Նման որոշում է կայացրել ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և գանձնապետարանը։


«Մենք կշարունակենք օգտագործել մեր ձեռքի տակ եղած գործիքները՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի գործողությունների համար Ուկրաինայում։ Կպատժվեն բոլոր նրանք, ովքեր աջակցություն կցուցաբերեն ռուսական ռազմական մեքենային», - նշել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Աղբյուր` ermenihaber.am