Ռուսաստանը ադրբեջանական ձվերի կարիք ունի. մաքսատուրքը զրոյացրել են
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել ձվի ներմուծման մաքսատուրքերի զրոյացմանը։ Ռուսաստանի իշխանությունների նպատակը ներքին շուկայում ձվի բավարար առաջարկ ստեղծելն է՝ գներն իջեցնելու համար, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Արտոնությունը կգործի 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը, մատակարարները կկարողանան ներկրել 1,2 միլիարդ հատ ձու։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ՌԴ գյուղատնտեսության նախարարությունն արդեն բանակցություններ է վարում

«բարեկամ» պետությունների հետ. մինչև շաբաթվա վերջ առաջին խմբաքանակները երկիր կհասնեն Ադրբեջանից, իսկ մոտ ժամանակներս՝ Թուրքիայից։