Հայկական ապրանքների սահմանափակումների հարցով ԵՏՀ նիստը հետաձգվել է Հայաստանի նախաձեռնությամբ. Պապոյան

Հայաստանի նախաձեռնությամբ մեկ շաբաթով հետաձգվել է հայկական ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումների հարցով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ լրագրողների հետ զրույցում։


Անդրադառնալով ԵԱՏՄ կոլեգիայի հնարավոր որոշմանը՝ Պապոյանն ասել է՝ նման հարցերից է կախված՝ ԵԱՏՄ-ն կա՞, թե՞ չկա։


«Այն սահմանափակումները, որ մեր նկատմամբ կիրառվել են, եթե անդամ մյուս երկրները խնդիր չտեսնեն դրանցում, ապա նրանք պետք է սպասեն իրենց հերթին»,- ասել է Պապոյանը:


Անդրադառնալով դեկտեմբերին նախատեսվող՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավորության շուրջ քննարկմանը՝  նախարարը նշել է.


«Ես չեմ կարող բացառել խելագարության կանխավարկածը, բայց չեմ կարող առաջնորդվել խելագարության կանխավարկածով։ Այդպիսի բան անելը հակաիրավական է։ Նման բան աշխարհում գոյություն չունի: Կլինի թեժ քննարկում, որի ընթացքում կողմերը պետք է պայմանավորվածությունների հասնեն»: