Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը։
ՔԿԾ-ից հայտնում են, որ խուզարկության արդյունքում վերջինիս վերնազգեստի գրպանից հայտնաբերվել են անլար ականջակալներ և USB լար։
Բացի այդ՝ բուժքույրն իր պայուսակից ինքնակամ ներկայացրել է բաժանորդային քարտ՝ հայտնելով, որ նշված իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալներից մեկին։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։