Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդ Գևորգ եպիսկոպոսի գործով դատարանը որոշում է կայացրել

Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված հոգևոր առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայցն ընդդեմ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու, կարճվել է։


Որոշումը կայացրել է Քաղաքացիական դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, պատճառաբանելով՝ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության, իսկ Սարոյանի և Եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։


Հիշեցնենք՝ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների շարքում է: