Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը բավարարվել է. դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 39 մլն 128 հազար 615 դրամ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ ֆիզիկական անձի՝ չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: