Կարևորել ենք բնապահպանական ծրագրերում ներդրումների ներգրավումը․ Համբարձում Մաթևոսյանը՝ ԱՄԷ նախարարի հետ հանդիպման մասին

COP17-ին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Ամնա բինթ Աբդուլլահ Ալ Դահակի հետ։


Կողմերը քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարևորելով բնապահպանական ծրագրերում ներդրումների ներգրավումը, էկոհամակարգերի վերականգնումը և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը։


Զրուցակիցներն անդրադարձել են նաև բնապահպանական երիտասարդական նախաձեռնություններին, երիտասարդների ակտիվ ներգրավմանը շրջակա միջավայրի պահպանության գործընթացներում և այս ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։


Անդրադարձ է կատարվել նաև բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը, Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ու COP17-ի շրջանակում միջազգային համագործակցության ամրապնդմանը։