ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը․ նա այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող ընթացիկ կրթական ծրագրերին, նորարարական տեխնոլոգիական հնարավորություններին ու ենթակառուցվածքներին։

Այցի շրջանակում Անտոնիո Գուտերեշը հանդիպել է «Թումո» կենտրոն այցելող երիտասարդներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել նախասիրություններով: Թումո կենտրոնի սաներն առանձնակի ընդգծել են կրթական յուրահատուկ մեթոդաբանությունը, որը համադրվում է ինքնուսուցման ու ոչ ֆորմալ կրթության գործնական դասընթացներով՝ տրամադրելով արդիական թվային ու ստեղծագործական հմտություններ։
