5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի արևմտյան հատվածում գրանցվել է 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա տվյալներով՝ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուրսա քաղաքից 32 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 1,4 մլն մարդ։

Երկրաշարժը զգացել են Բուրսայի և Ստամբուլի մեծ մասի բնակիչները։ Նախնական տվյալներով՝ զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել։

Այնուամենայնիվ, ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության և գրասենյակների աշխատակիցների շրջանում, որոնք տեղակայված են բազմահարկ շենքերում: Ցնցումները զգալով՝ շատ քաղաքացիներ շտապել են լքել շենքերը և դուրս գալ փողոցներ: