Գողություն «Հավերժություն» սգո սրահից․ ոստիկանները հայտնաբերել են 26-ամյա երիտասարդին

Սեպտեմբերի 15-ին հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց փողոցի 1 հասցեում գործող «Հավերժություն» սգո սրահի տարածքում տեղադրված՝ ծաղկեպսակ պատվիրելու վճարային տերմինալը կոտրել են և այնտեղի գողացել դրամապահոցը։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և Երևանի բնակիչ 36-ամյա Արամ Ս.-ն հայտնել է, որ սեպտեմբերի 14-ին ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 15-ը ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը սգո սրահի տարածքում կոտրել է վճարային տերմինալը և այնտեղից գողացել դրամապահոցը․ այդ կերպ իրեն պատճառվել է մոտ 1 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս։


Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 



shamshyan.com-ի  տեղեկություններով՝ Շենգավիթի համայնքային ոստիկանները տաք հետքերով ու օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ գողությունը կատարել է մշտական բնակության վայր չունեցող 26-ամյա Հայկ  Հ.-ն և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝ տաք հետքերով հայտնաբերել են նրան։  



shamshyan.com-ը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Հավերժություն» սգո սրահից գողություն է կատարվում։