Թրամփը հերքում է, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը

Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը չի դադարեցրել հետախուզական տվյալների փոխանցումը Ուկրաինային։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Լրագրողները ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը դադարեցրել է Կիևի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումը։

«Ո՛չ, չենք դադարեցրել։ Մենք օգնում ենք նրանց։ Իրականում մենք օգնում ենք նրանց հասնել վերջնական լուծման։ Մենք ուզում ենք, որ պատերազմն ավարտվի, <...> մենք օգնում ենք նրանց և տրամադրում հետախուզական տվյալներ։ Մենք ուզում ենք, որ պատերազմն ավարտվի, ուստի աշխատում ենք նրանց և Ռուսաստանի հետ՝ պատերազմին վերջ տալու ուղղությամբ», — փոխանցել է ԱՄՆ ղեկավարը։