COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։


Հոկտեմբերի 15-ին՝ ժամը՝ 6։00-ից մինչև 23։00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․

• Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց,
• Երևանյան փողոց,
• Իսակովի պողոտա,
• Հաղթանակի կամուրջ,
• Արգիշտիի փողոց,
• Գրիգոր Լուսավորչի փողոց,
• Իտալիայի փողոց,
• Խորենացու փողոց,
• Վազգեն Սարգսյան փողոց,
• Հանրապետության հրապարակ,
• Նալբանդյան փողոց,
• Թումանյան փողոց,
• Աբովյան փողոց,
• Արամի փողոց,
• Պուշկինի փողոց,
• Տերյան փողոց,
• Բեյրութի փողոց,
• Աթենքի փողոց,
• Բրազիլիայի հրապարակ,
• Ծիծեռնակաբերդի խճուղի,
• Մաշտոցի պողոտա,
• Պարոնյան փողոց,
• Պռոշյան փողոց,
• Բաղրամյան պողոտա,
• Ֆրանսիայի հրապարակ,
• Սայաթ-Նովայի պողոտա։

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը՝ 6։00-ից մինչև 20։00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․

• Աբովյան փողոց,
• Պուշկինի փողոց,
• Արամի փողոց,
• Տերյան փողոց,
Թումանյան փողոց,
• Նալբանդյան փողոց,
• Հանրապետության հրապարակ,
• Վազգեն Սարգսյան փողոց,
• Խորենացու փողոց,
• Բեյրութի փողոց,
• Գրիգոր Լուսավորչի փողոց,
• Արգիշտիի փողոց,
• Մաշտոցի պողոտա,
• Ոսկերիչների փողոց,
• Հաղթանակի կամուրջ,
• Աթենքի փողոց,
• Իսակովի պողոտա,
• Երևանյան փողոց,
• Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։

«Հարգելի՛ քաղաքացիներ,


COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։
Գիտակցելով, որ սահմանափակումները կարող են որոշակի անհարմարություններ առաջացնել՝ հայցում ենք ձեր ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։


Ձեր աջակցությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են միջազգային նշանակության այս միջոցառման անվտանգ և պատշաճ կազմակերպման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։