Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի մետրոպոլիտենի թունելներում 2024 թվականին մեկնարկել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները, որոնք ավարտվել են 2026 թվականի հոկտեմբերին։
Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ աշխատանքների արդյունքում տեղադրվել է ընդհանուր 16 կմ երկարությամբ չքայքայվող խողովակաշար։
Մետրոպոլիտենից նշում են, որ 2013 թվականից ի վեր մետրոպոլիտենը նման խողովակաշար չի ունեցել։
Նոր ջրագծերը նախատեսված են ոչ միայն հակահրդեհային նպատակներով օգտագործման, այլև թունելների լվացման և մաքրման աշխատանքների իրականացման համար՝ ապահովելով ենթակառուցվածքների պահպանման և շահագործման լրացուցիչ հնարավորություններ։