«Յանդեքս»-ի տվյալների կենտրոնների վրա ուկրաինական հարվածներից հետո սոցիալական ցանցերում բոտերը նվազել են, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Շատերն
են նկատել դա։ Ավելի քիչ ատելություն, ավելի քիչ թշնամանք և ավելի քիչ սադրանքներ
կան։ Որովհետև ավելի քիչ բոտեր կան։ Եվ միանգամայն պարզ է՝ որտեղից են հայտնվել այդ
բոտերը, եթե դրանք անհետացել են, երբ «Յանդեքս»-ը դադարել է աշխատել։ Սա կրկին ու
կրկին ապացուցում է, որ խնդիրների աղբյուրը Եվրոպան չէ։ Եվրոպան չէ, որ բարդացնում
է իրավիճակը։
Ամենակարևորը՝
մեզ անհրաժեշտ է, որ Ամերիկայում մարդիկ ամեն առավոտ, երբ օրը Եվրոպայում մոտենում
է ավարտին, իրականում տեսնեն, թե ինչ է տեղի ունենում։ Մեզ անհրաժեշտ է, որ նրանք
տեսնեն ճշմարտությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը Վարշավայի անվտանգության
ֆորումում։