Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։


Մահացածի մարմինը ձորից դուրս են բերել փրկարարները մեծ դժվարությամբ։


shamshyan.com-ի տեղեկություններով մահացածը Նորիկ Դոխոլյան է, իսկ վիրավորները Ռուզաննա Մելիքջանյանը, Աննա Աղեկյանը և Նարինե Դավթյանը։