Մամուլում գրվել է, որ Կարապետյանը
Ռուսաստանում ֆինանսավորել է վարձկանների, հիմա էլ ԱԺ-ում օգնականների անվան տակ ինչ-որ
վարձկանների են բերել ու փորձում են գրոհել ԱԺ դահլիճը
Քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ
զրուցել ենք ԱԺ միջադեպի և ներքաղաքական հարցերի շուրջ։
Մեր զրուցակցի խոսքով՝ հաշվի
առնելով, թե ովքեր են այդ, այսպես կոչված, ընդդիմության շարքերում, ակնհայտ է, որ նրանք
ԱԺ են եկել ոչ միայն օրակարգի բացակայությամբ, այլև իրենց օրակարգն ընդհանրապես կապ
չունի ՀՀ ԱԺ-ի հետ. նրանք եկել են անլուրջ օրակարգով։
Խոսելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության
պատգամավորների օգնականների պահվածքի մասին, որոնք միջադեպի օրը փորձում էին ներխուժել
ԱԺ նիստերի դահլիճ, այնուհետև միջանցքում էին անշնորհք պահվածք դրսևորում, քաղաքագետն
ասաց․ «Այն, ինչ մենք տեսնում ենք, նրանց այդ փնթի արարքը՝ սեղանի
վրա բարձրանալ, շշով հարվածել և այլն, խուլիգանական արարք է, ու այդ խուլիգանությունը
խրախուսվում է Սամվել Կարապետյանի, նրա զարմիկի ու նրանց շրջապատի կողմից: Դա պետք
է ստանա որոշակի իրավաքաղաքական գնահատական։ Իմ մոտ տպավորություն է, որ այս մարդիկ
վարձկան գրոհայիններ են, ու դա իրենցից հեռու չի, քանի որ նախկինում մամուլում գրվել
է, որ օրինակ՝ Սամվել Կարապետյանը Ռուսաստանում ֆինանսավորել է վարձկանների. երևի այդ
նույն ձեռագիրն է։ Հիմա էլ ԱԺ-ում օգնականների անվան տակ ինչ-որ փողով վարձկաններ են
բերել ու փորձում են գրոհել ԱԺ դահլիճը։ Սա պետք է ստանա շատ խիստ գնահատական, պետք
է ստանա շատ խիստ պատիժ, որպեսզի նախադեպ չլինի մյուսների համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան