Սամվել Կարապետյանը ուրախ կլինի, որ կուսակցությունը լուծարվի․ նա ՌԴ ներկայացուցիչն է այստեղ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանն ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բողոքել է, թե Փաշինյանի իշխանության գալուց ի վեր ռուսաստանյան հայ գործարարները միլիարդավոր դոլարներ են այնտեղ կորցրել: Այս առնչությամբ զրուցել ենք «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ։

 

«Նա նաև Սփյուռքի մասին էր խոսում, թե որքան է Սփյուռքը տուժում։ իրականում երևի թե միայն Ռուսաստանի Սփյուռքն է տուժում, որովհետև միայն Ռուսաստանում է, որ օրինազանց ճանապարհով մարդիկ գալիս և դառնում են միլիոնատեր կամ միլիարդատեր կամ ընդհանրապես բիզնեսի են տիրանում, ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում։ Եվ միայն այդ երկրում է, որ իշխանավորները կարողանում են քաղաքական հայացքների համար կամ ազգային պատկանելության պատճառով պատժել մարդկանց։ Հիմա Սամվել Կարապետյանն ի՞նչ է առաջարկում, միգուցե նա նաև ասի, որ Հայաստանի ժողովրդավարության պատճառով տուժում են ՌԴ գործարարները, քանի որ իրենք չեն կարողանում ժողովրդավարական միջավայրում իրենց պատկերացրած նորմալ բիզնեսով զբաղվել»,- ասաց Առնոլդ Բլեյանը։      

 

Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը փաստորեն փաստեց, որ նա ՌԴ ներկայացուցիչն է այստեղ, ընդ որում՝ Արա Աբրահամյանի ներկայացուցիչն է, օլիգարխների ներկայացուցիչն է, ԿԳԲ-ի գործակալ Եզրաս Ներսիսյանի ներկայացուցիչն է, ինքն իր ունեցվածքի ներկայացուցիչն է։

 

«Որովհետև, երբ նա խոսում է գործարարների կորուստներից, նա նաև պետք է խոսի իր կորուստներից, որովհետև իրեն էլ են պատժում և նոր պատժամիջոցներ են սպասվում, եթե նա չարդարացնի իր առջև դրված պահանջը, այն է՝ բերել իշխանափոխության»,- հավելեց Առնոլդ Բլեյանը։

 

Մանարամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան