Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահին

Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը դեսպանատանն ընդունել է Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանին։ Այս մասին հայտնել է  Արման Խաչատրյանը։


«Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման, հայկական արտադրանքի համար ֆրանսիական շուկայում նոր հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև համագործակցության ընդլայնմանն ու կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր»,-նշել է նա։