Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ձերբակալվել է: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
«Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Նա ձերբակալվել է»,- հայտնեցին ՔԿ-ից: