Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստանում ժանտախտի հնարավոր բռնկման հարցը քննարկելու համար։
Զրույցը կկայանա մոտ ժամանակներս,
լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա խոսե՞լ է ժանտախտի
մասին Պուտինի հետ։
Հարցին՝ ի՞նչ են ասում ԱՄՆ հատուկ ծառայությունները
իրավիճակի մասին, Թրամփը խոստացել է հաղորդել «վաղը», գրում է AFP-ն։
Ռուսական պետական լրատվական գործակալությունները, այդ թվում՝ ՏԱՍՍ-ը և «ՌԻԱ Նովոստի»-ն, հրապարակել
են Թրամփի և Պուտինի միջև սպասվող զրույցի մասին հաղորդագրություններ, սակայն չեն
նշել, թե ինչ է պատրաստվում քննարկել ԱՄՆ նախագահը Ռուսաստանի նախագահի հետ։