Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների համար Երևանի պատմությանն ու մշակույթին նվիրված միջոցառում է անցկացվել

Հոկտեմբերի 1-ին՝ Երևանի օրվան ընդառաջ, «Կերոն» հիմանդրամի «Վերնատանը» տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության կողմից կազմակերպված մշակութային դիվանագիտության թեմատիկայով հերթական միջոցառումը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:


Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ կարևորելով նման ձևաչափով հանդիպումների պարբերական անցկացումը՝ որպես մշակութային երկխոսության խթանման և փոխճանաչողության խորացման կարևոր բաղադրիչ։ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը նշել է, որ այս անգամ հանդիպումը նվիրված է Երևանին՝ նրա պատմությանը, մշակութային ժառանգությանն ու ինքնատիպ ավանդույթներին։


Միջոցառման շրջանակներում հյուրերին են ներկայացվել «Վերնատան» պատմությունը և մշակութային նշանակությունը, ինչպես նաև Երևանի պատմամշակութային դիմագիծը ձևավորած ավանդույթները։


Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված ինչպես երկկողմ դեսպանությունների, այնպես էլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: