Աստված իր լուծումը կտա․ Եկեղեցու դերը այլ է, ոչ թե քաղաքականության մեջ մտնելը

Աստվածաբանության դոկտոր Լևոն Պարտագճյանի հետ զրուցել ենք, նախորդ շաբաթ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի՝ Հայ Առաքելական Եկեղեցու մասին զեկույցի, ինչպես նաև եկեղեցում տիրող ճգնաժամի վերաբերյալ։

 

«Ես իմ մասնագիտությամբ աստվածաբանության դոկտոր եմ և իմ դոկտորական թեզը նաև հայ եկեղեցու մեջ արթնություն բերելու մասին է, հայ ժողովրդի զարթոնքի մասին է։  Ես դա 20-25 տարի առաջ եմ հրատարակել, հիմա կարծես դրանց իրականացումը գործնականում առարկայական ձևով տեսնում ենք»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Խոսելով նաև եկեղեցու փաստացի պետի և բարձրաստիճան որոշ հոգևորականների քաղաքականությամբ զբաղվելու մասին՝ Լևոն Պարտագճյանն ասաց, որ ինքը չի ցանկանում մեղադրող լինել, բայց կողմ է Հիսուսի ասածին՝ «Կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն»։

 

«Այսինքն՝ Քրիստոսն ինքն էլ ընդունում է իշխանությունը և տարանջատում է, եկեղեցին պետք է չմտնի պետականության մեջ, եկեղեցու գործը հոգիների փրկությունն է, Ավետարանը տարածելն է, Գրիգոր Լուսավորչի լույսը տարածելն է Խոր Վիրապից, որ մենք Քրիստոսի հետևորդն ենք։ Եկեղեցու գործը դա է»,- նշեց Լևոն Պարտագճյանը։

 

Ի հավելումն նա ասաց, որ եկեղեցու և Հայաստանի տերն Աստվածն է և վստահ է, որ Աստված իր լուծումը կտա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան