Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին:


Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ։ Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։ Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն)։