Քաղաքացիակենտրոն լրատվություն
TRIPP նախագծում ներդրումների դիմաց մասնաբաժնի փոխանցման ձևաչափ նախատեսված չէ և չի դիտարկվում: Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից տեղեկացրել են «Ազատությանը»՝ ի պատասխան հարցի, թե արդյոք վարչապետը Ղազախստանի նախագահին առաջարկել է, որ TRIPP նախագծի բաժնետեր դառնան:
Օգոստոսին, ըստ լրատվամիջոցի՝ ղրղզական լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե իբր Հայաստանի վարչապետը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին առաջարկել է, որ Ղազախստանն ու Ղրղըզստանը TRIPP նախագծի բաժնետեր դառնան: