ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը՝ Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողության վատացման վերաբերյալ

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


«Կարևորելով դպրոցում ուսումնական գործընթացի բնականոն և անվտանգ կազմակերպումը՝ տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրվի, և կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրություն մեջ։