Կասեցվել է «Արզնի կաթնամթերքի» կաթի և կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Նոր Նորք):


Այստեղ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:


Մասնավորապես․


  • արտադրամասի և պահեստային հատվածի պատերի, հատակի մակերևույթի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, ունեցել են վնասված, անհարթ հատվածներ,

  • առաստաղը եղել է վնասված, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու վտանգը,

  • բացվող ներքին պատուհանը և օդահեռացման համակարգի կողային հատվածները չեն ունեցել պաշտպանիչ միջատապաշտպան ցանցեր,

  • կոյուղու համակարգի մի հատված նախագծված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,

  • սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, ունեցել են վնասված հատվածներ։


«Արզնի կաթնամթերք» ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ու կաթի և կաթնամթերքի արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված նորմերին:


Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: