Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության«Գորիս» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի23-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կարճատևտեսակցության եկած դատապարտյալի եղբորը:
Արդյունքում՝ քաղաքացու թևատակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված բջջայինհեռախոս՝ բաժանորդային քարտով, ինչպես նաև՝ թմրամիջոցի նմանվող, 0,80 գրամ քաշովբուսական զանգված:

Քաղաքացին ձերբակալվել է ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված արգելված իրերի հետներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:
