Վարչապետը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի ներդրումների ղեկավարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի ներդրումների ղեկավար Քոնոր Քոլմանի հետ:


Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:


Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքներին, նախագծի հնարավորություններին, գնահատվող ներդրումների ծավալներին:


Վարչապետն ընդգծել է TRIPP-ի դերը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, կրթության ոլորտներում փոխգործակցության հետագա քայլերի շուրջ: