Թուրքիան 3-րդ երկրների միջոցով Ռուսաստան է վերաարտահանել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ
Թուրքիան 3-րդ երկրների միջոցով Ռուսաստան է վերաարտահանել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ
Բրիտանական «Financial Times» թերթի տեղեկացմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Բրայան Նելսոնը կմեկնի Թուրքիա՝ Ռուսաստանին աջակցող  ֆինանսակական գործունեությունը կանխելու նպատակով այս շաբաթ 

Նշվում է, որ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում 3-րդ երկրների միջոցով Ռուսաստան է վերաարտահանել պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ։ Մասնավորապես Թուրքիան այս տարվա 9 ամիսներին  արտահանել է 158 մլն դոլարի 45 տեսակի ապրանք, այդ թվում և միկրոչիպերը, որոնք նշվել են որպես բարձր առաջնահերթություն ու արտահանվել են Ռուսաստան և նախկին խորհրդային 5 երկրներ, որոնք միջնորդ են եղել Մոսկվայի համար։

Նշվում է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն երկար ժամանակ փորձում էին սահմանափակել Ռուսաստանի հնարավորությունները 3-րդ երկրների միջոցով երկակի նշանակության պարագաներ ներմուծելու համար։ Ըստ այդմ՝ Ղազախստանի, Սերբիայի և Թուրքիայի նման երկրների ընկերությունները, պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Ռուսաստան վերաարտահանելով, մեղադրվում են երկրի ռազմական մեքենային աջակցելու մեջ։

Հաղորդվում է, որ ԵՄ-ի առաջիկա ֆինանսական փաթեթը նպատակ ունի խոչընդոտել պատժամիջոցներից խուսափելու Ռուսաստանի կարողությունները։

Իսկ ըստ «Bloomberg» պարբերականի՝ Ռուսաստանի բարձր առաջնահերթության ապրանքների գնումների 80 տոկոսը գալիս է Չինաստանից և Հոնգ Կոնգից։ Ղազախստանից, Սերբիայից, Թուրքիայից, Հայաստանից, Ադրբեջանից և Ուզբեկստանից արված արտահանումները 2023-ի երկրորդ կեսին նվազել են, սակայն մեծ մասամբ գերազանցում են նախապատերազմյան մակարդակը։

Աղբյուր` Ermeni haber