Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից։
Թրամփն այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
«Միացյալ Նահանգները դեմ է Միջազգային քրեական դատարան կոչվող՝ վերահսկողությունից դուրս եկած կառույցին։ Մենք երբեք թույլ չենք տա, որ ամերիկացի զինծառայողները կամ որևէ այլ անձ հետաքննության կամ ցուցադրական դատավարության ենթարկվեն հակաամերիկյան տրիբունալի կողմից, որը մեր նկատմամբ իրավազորություն չունի։
Ես ՄՔԴ անդամ բոլոր երկրներին կոչ եմ անում անհապաղ դուրս գալ այդ ինքնագլուխ կառույցից»,- հայտարարել է Թրամփը։