Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը և համաձայն Սահմանադրության ու «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի, Հանրապետության նախագահի հրամանագրով մի շարք դիվանագետների բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել:։
Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ Նելլի Սարոյանին։
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան են ստացել․
Հայկ Դարբինյանը — Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի խորհրդական,
Անի Բադալյանը — Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի քարտուղար,
Լենա Թերզիկյանը — Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության եվրոպական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար: