Նոյեմբերի 1-ից կգործեն կենսաչափական անձնագրեր տրամադրող 14, իսկ տարեսկզբին՝ 23 գրասենյակներ. Նելլի Դավթյան

Հայաստանում նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար առաջին փուլում կգործի 14 գրասենյակ, իսկ հաջորդ տարեսկզբին դրանց թիվը կհասնի 23-ի: Գրասենյակները հագեցած կլինեն թվային ծառայությունների նոր հնարավորություններով։


Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։