ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Արաբկիրում ընտրությունների արդյունքները

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստում քննարկվել և վերլուծվել են Երևանի Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը և ՔՊ Արաբկիր ՏԿ-ի խորհրդի նախագահ Էդգար Զաքարյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։

Այս մասին սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից գրելով․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում վերլուծեցինք ընտրությունների արդյունքները Երևանի Արաբկիր վ/շ-ում»։