ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Սեպտեմբերի 9-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։



Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։



Նիստի ընթացքում քննարկվել են նախորդ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերից բխող ընթացիկ աշխատանքները, անդրադարձ է կատարվել համապատասխան միջոցառումների ընթացքին։



Հանդիպման ավարտին հստակեցվել են աշխատանքային խմբում ընդգրկված մարմինների փոխգործակցության հարցերը և հետագա անելիքները։