Երևանում ջրատար խողովակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Երևանում՝ Հրազդան կիրճում, ջրատար խողովակում տղամարդու մարմին է հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը:


Դեպքի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 9-ին, ժամը 08:20-ի սահմաններում:


«Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ»,- գրում է կայքը։


Դեպքի մասին ոստիկանությունից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտե:


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այժմ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։