Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի առևտրի կենտրոններից մեկում գործող տարադրամի փոխանակման կետում քաղաքացին փորձել է փոխանակել 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

 


ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված կետի աշխատակիցը փոխանակման նպատակով քաղաքացուց ստացել է 3000 դոլար, սակայն ստուգմամբ պարզվել է, որ նրա տված 100-դոլարանոցներից 9-ը կեղծ են։

 


Կեղծ թղթադրամներ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Մասիս քաղաքի բնակիչ 68-ամյա տղամարդը ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տարվել է Մալաթիայի բաժին։


 

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։