Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Արտաշատի խճուղում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Սիլվա Կ․-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և հայտնվել դրա վրա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է ոչ սթափ։