imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ էլեկտրոնային ստորագրության imID համակարգում 2026 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14։45-ից, առկա են խնդիրներ։


 

«Միաժամանակ, հայտնում ենք, որ կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։


 

Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասվում է հաղորդագրությունում։