Քրիստինա Թաթարյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստինա Թաթարյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում։ 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։


Քրիստինա Թաթարյանը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում. 2010-2014 թվականներին սովորել է «Դին Քլոուզ դպրոցում» (Dean Close School)։


2015-2018 թթ. ուսումը շարունակել է Դարհեմի համալսարանում (Durham University)՝ ստանալով բակալավրի աստիճան «Անգլիական գրականություն» մասնագիտությամբ։


2020-2021 թթ. սովորել է Արևելյան Անգլիայի համալսարանում (University of East Anglia), ստացել է մագիստրոսի աստիճան «Գրական թարգմանություն» մասնագիտությամբ։


Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։ 


Կենսագրություն


Քրիստինա Թաթարյանը ծնվել է 1996 թվականին Ուկրաինայում՝ Կիևում։


Սովորել է Կիևի թիվ 51 միջազգային հարաբերությունների լիցեյում։


Բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում. 2010-2014 թվականներին սովորել է «Դին Քլոուզ դպրոցում» (Dean Close School)։


2015-2018 թթ. ուսումը շարունակել է Դարհեմի համալսարանում (Durham University)՝ ստանալով բակալավրի աստիճան «Անգլիական գրականություն» մասնագիտությամբ։


2020-2021 թթ. սովորել է Արևելյան Անգլիայի համալսարանում (University of East Anglia), ստացել է մագիստրոսի աստիճան «Գրական թարգմանություն» մասնագիտությամբ։ Մագիստրոսական ատենախոսության շրջանակում ուսումնասիրել է Նարինե Աբգարյանի «Շարունակել ապրել» ժողովածուի թարգմանության ստեղծագործության և լեզվական շերտերը։ Մագիստրոսական ուսումնառության ընթացքում հայերենից անգլերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքը՝ կատարելով ստեղծագործության դրամատիկական ադապտացիա՝ քննադատական մեկնաբանությամբ։


Քրիստինա Թաթարյանն ունի մասնավոր, միջազգային և հանրային ոլորտներում աշխատանքային փորձ։


Մասնագիտական գործունեությունը սկսել է 2017 թվականին «Ernst & Young» (EY) ընկերությունում։


2018-2019 թթ. աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում․ որպես փորձագետ՝ ներգրավված է եղել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) տարբեր ծրագրերում։


2019-2020 թթ. աշխատել է «Synergy International Systems» ընկերությունում՝ որպես թարգմանիչ՝ ներգրավվելով պետական կառույցների համար արդարադատության ոլորտի ծրագրային լուծումների մշակման և ներդրման նախագծում։


2021-2024 թթ. եղել է համաշխարհային գրականության թարգմանությամբ զբաղվող միջազգային «Asymptote Journal» հրատարակության Հայաստանի խմբագիրը։


2022-2026 թթ.  որպես գործադիր տնօրեն աշխատել է միջազգային բրենդների դիստրիբյուցիայով և շուկայի զարգացմամբ զբաղվող «Ա-Տրենդ»  ընկերությունում։


Տիրապետում է անգլերենին,  ուկրաիներենին, ռուսերենին, ֆրանսերեին և իսպաներենին։


Քրիստինա Թաթարյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։