Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևան քաղաքում սեպտեմբերի 2-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ին, 4-6-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա՝ 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 5-7 աստիճանով։
